▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ են քննարկել Սերժ Սարգսյանն ու Բագրատ Սրբազանը. մանրամասներ

«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը, մեր տեղեկություններով, կայացել է երրորդ նախագահի՝ Ձորաղբյուրում գտնվող առանձնատանը՝ օրերս։

Բագրատ սրբազանը խոսել է շարժման հետագա մարտավարության վերաբերյալ իր պատկերացումների մասին, ասել է, որ ի սկզբանե կողմ էր գործընթացները խորհրդարան տեղափոխելուն՝ անվստահություն հայտնելով վարչապետին, սակայն առայժմ հակառակ ուղղությամբ են շարժվելու՝ փողոցի ճնշումը մեծացնելով` մտնել խորհրդարան։

Սերժ Սարգսյանն էլ, ըստ մեր աղբյուրի, սրբազանին տեղեկացրել է, որ մինչեւ շարժման՝ Երեւան տեղափոխվելն են ՀՀԿ-ականներն աջակցություն հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնությանը, խմբերով պարբերաբար այցելել են Կիրանց, եւ վստահեցրել է, որ մինչեւ վերջ աջակցելու են շարժմանը։ Հատուկ շեշտել է, որ այս պայքարը ՀՀԿ-ի եւ իր համար իսկապես «չակնկալիքների պայքար» է` իրենց գերնպատակը Նիկոլից ազատվելն է, իսկ դրանից հետո կարող են ընդհանրապես տեղ չունենալ պետական կառավարման համակարգում։

Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանը շարժումը սկսելուց մոտ 15 օր առաջ էլ հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more