▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է ուզում Տատան Բարսելոնայից

Ի՞նչ է ուզում Տատան  Բարսելոնայից

Խերարդո Մարտինոն եկավ Բարսելոնա և որոշեց, որ Բարսելոնայի հետ ամեն ինչ չէ,որ կարգին է: Մարտինոն   հասկացավ,  որ  թիմի  ֆուտոբլիստնների  ֆիզիկական  վիճակը լավ  պահելու  համար  պետք է  դիմել  ռոտացիայի,  ինչը,  բացի ցանկալի  լինելուց  նաև  պարտադիր  է.   քանի  որ Բարսելոնան  ունի  երկար փոխարինողների  նստարան,  իսկ  բոլորին   հայտավորել  իհարկե  չի  թույլատրվում:

Սկզբում  բոլորը  գոհ  էին և   գաղափար  էին  համարում  ռոտացիան.  իսկ  ի՞նչ  եղավ  հետագայում…

Տատան ռոտացիայի  էր  դիմում  հանդիպումների  մեծամասնության  ժամանակ, անգամ  ուժեղ  մրցակիցների  դեմ  խաղերում, ինչը  միանշանակ  արդարացված չէր:

Տատան  դեռ  չի  հասկանում,   որ  նա  ոչ    միջին   և ոչ  էլ    դրանից  ցածր  կարգի թիմի  մարզիչ  է. Նա մարզում  Բարսելոնան, Իսկ Բարսելոնան  եղանակ  է  ստեղծում ֆուտբոլում:  

 Կարծում եմ   Մարտինոն   դեռ  չի  հասկանում, որ եթե  դու չես  փայլում  Բարսելոնայում,  ուրեմն  դու  տեղ  չունես  այս  թիմում:

Սիրելի  ֆուտբոլիստ

Տատա Մարտինոն   ունի  մեկ  ֆուտբոլիստ , ում  շատ սիրելուց  բացի  նաև վստահում է շատ, նա  Սերխիո Ռոբերտոն է,  իսկ  դուք  նրան  կտեսնենք միայն փոխարինման ժամանակ  և  դաշտում  նրան դժվար  կլինի  գտնել.   Ռոբերտոն ոչնչով  աչքի  չի  ընկնում,  իսկ  Տատան  շարունակում  է  ամեն   խաղում Ռոբերտոյին  դուրս  բերել  խաղադաշտ:

Ի՞նչ  կլինի  այս մրցաշրջանից  հետո Մարտինոյի  հետ` միայն գիտեն Բարսելոնայի ղեկավարները,  իսկ  ինչ  կլինի  Բարսելոնայի  ղեկավարների հետ  գիտի միայն Աստված:

 

Հեղինակ` Տիգրան Կարապետյան


Հեղինակի էջը facebook-ում  

Հեղինակի էջը  twitter-ում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more