▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է լինելու ապրիլի 9-ին ու 9-ից հետո

Ի՞նչ է լինելու ապրիլի 9-ին ու ապրիլի 9-ից հետո, երբ տեղի կունենան զույգ երդմնակալությունները՝ Մարզահամերգայինի պաշտոնականը (սերժսարգսյանական) եւ Ազատության հրապարակի ժողովրդականը (րաֆֆիհովհաննիսյանական):

Ինչպես երեւում է, րաֆֆիհովհաննիսյականը անպատճառ տեղի է ունենալու: Ամեն դեպքում, այս օրերին մարզային այցելությունների իր ելույթներում Րաֆֆի Հովհաննիսյանը այս առումով վճռական հայտարարություններ անում է: Ճիշտ է, չի օգտագործում «Հայաստանի չորրորդ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմանակալություն» արտահայտությունը, այլ խոսում է նոր «Հայաստանի երդմնակալության» մասին, հետո Սերժ Սարգսյանին հրավերներ հղում սահման գնալու ու միասին երդվելու մասին, խոսում դրախտից ու դժոխքից, սակայն այս ամբողջ անորոշության մեջ հստակ է մեկ բան. ապրիլի 9-ին Ազատության հրապարակում ինչ-որ արարողություն տեղի ունենալու է: Գյումրեցի երիտասարդները, օրինակ, արդեն պատրաստվում են Ազատության հրապարակի արարողությանը եւ ապրիլի 7-ի առավոտյան քայլերթով ուղվելու են Երեւան:

Համլետ Կիրակոսյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more