▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է կատարվել հայտնի դերասանուհու որդուն սպանելուց առաջ․ նոր մանրամասներ

«ԱրմԼուր»-ը հայտնում է․ «Փետրվարի 16-ին Զովունիում հայտնի դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդու սպանության դեպքից մանրամասներ են հայտնի դարձել։

Մասնավորապես, դերասանուհու որդու դեպքը սկսել է չնչին նկատողությունից։

Դերասանուհու որդին՝ Ռուբենը, մի քանի ընկերների հետ գնացել է Զովունիում գտնվող սննդի կետ ընդմիջման, որտեղ նկատել են, որ սննդի կետում գտնվող անձանցից մեկը մի տարեց տղամարդու ծաղրանքի է ենթարկում։

Նկատողություն են արել թե, ինչու եք նման կերպ խոսում տղամարդու հետ, ինչից սկսվել է թեժ լեզվակռիվ, հայհոյանքներ, որից հետո ծեծի են ենթարկել Արմեն Զաքարյանին։ Արդյունքում Զաքարյանը վերցնում է զենքն ու իրեն ծեծի ենթարկող անձանց փորձում սաստել, և հնչում է կրակոց։

«Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրազենից վիրավորում է ստանում դերասանուհու որդին՝ Ռուբենը։ Պարզվում է, որ Ռուբեն Գ.-ին կրակել է Զովունի գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արմեն Զաքարյանը, ով փորձել էր փախուստի դիմել, սակայն կարճ ժամանակ անց Նաիրիի ոստիկանության բաժնի ծառայողները նրան հայտնաբերել էին Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում։ Նա ձերբակալվել էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով և տեղափոխվել Նաիրիի ոստիկանության բաժին, ապա ներկայացվել Նաիրիի քննչական բաժին։

Հանցագործությունը նա կատարել էր իր անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրազենից։ Դեպքից երեք օր անց՝ փետրվարի 19-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, 31-ամյա Ռուբեն Գ.-ն մահացել է։ Արմեն Զաքարյանը կալանավորված է, նախաքննությունը շարունակվում է»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more