▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ է կատարվել Էջմիածնում. կրակողները 22-23 տարեկան են

Այսօր Էջմիածին քաղաքում հերթական աղմկահարույց քրեական միջադեպն է գրանցվել․ քաղաքում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով վնասվել են դեղատան, դպրոցի և հարակից մի քանի տների պատուհաններն ու պատերը․ դեպքի վայրերում առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր։

Ներքին գործերի նախարարությունից «Հրապարակ»-ին հաստատել են, որ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 5 անձ` այլ մանրամասներ չհաղորդելով։

Ձերբակալվածները 2002-2003 թվականներին ծնված երիտասարդներ են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանց միջև անձնական, այսպես կոչված «տղայական» հարցերի շուրջ առաջացած կոնֆլիկտը վերածվել է զինված հաշվեհարդարի։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

info@asekose.am/095519696
Հասարակություն more