▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ «բոնուս» է խոստացել Արևմուտքը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առիթ ունեցել ենք նշել, որ, մեր տեղեկություններով, Արևմուտքը պահանջ է դրել Նիկոլ Փաշինյանի առջև՝ երկրի ներսում ստանալ հավել յալ լեգիտիմություն՝ «խաղաղության պայմանագիրն» անխոչընդոտ ստորագրելու համար: Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ եվրոպացի ու ամերիկացի պաշտոնյաները հիանալի հասկանում են, որ Ադրբեջանի հետ, մեղմ ասած, ոչ հայանպաստ ցանկացած թղթի ստորագրում կարող է դառնալ ական Նիկոլ Փաշինյանի տակ:

Ուստի, Փաշինյանի գործողություններին լեգիտիմություն հաղորդելու և անկանխատեսելի հետևանքներից հնարավորինս խուսափելու համար, մեր դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, Արևմուտքից պատրաստակամություն են հայտնել՝ ամեն կերպ աջակցել Նիկոլ Փաշինյանին՝ նրան որոշակի քաղաքական «բոնուս» տրամադրելով:

Կա՛մ արտահերթ ընտրություններով, կա՛մ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ցանկանում, նոր Սահմանադրության հանրաքվեի միջոցով վստահության «պաշար» ստանալու համար Արևմուտքը պատրաստ է արագացնել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններն ու հնարավորինս կարճ ժամկետում լուծել այդ հարցը: Մյուս բոնուսն, ըստ մեր աղբյուրի, կարող է լինել Արևմուտքի կողմից բավականին լուրջ գումարների տրամադրումը Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները լուծելու նպատակով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more