▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ այնքան է պակասում այդ հոգատար անձը,որը կընդունի ինձ էնպիսին,ինչպիսին ես կամ.Սյուզաննա Մելքոնյանը`սիրո պակասի մասին

«Խոստովանության» հերթական եթերում երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն էր։

Զրույցը սկսվեց մանկությունից.

«Չեմ ստի ու չեմ ասի,որ մանկությունս միայն տիկնիկների մեջ է անցել։ Մենք այն տարին ենք եղել Ռուսաստանում, երբ ամեն բան շատ դժվար էր։Ունեցել եմ ծանր կադրեր, որոնք պայմանավորված են եղել կենցաղով։ Անընդհատ մի բնակարանից մեկ այլ բնակարան տեղափոխվելով: Ես միշտ ասում եմ, որ իմ կյանքը բաժանվում է երկու մասի՝մինչև «Ну-ка, все вместе!» ու «Ну-ка, все вместе!»-ից հետո։ Մինչև պրոյեկտին մասնակցելը Հայաստանյան աշխարհում ապրում էր մի աղջիկ շատ սուղ պայմաններում՝ելնելով երկրի իրավիճակից և, առհասարակ, աշխարհի։ Արդեն կուլիսներում՝ պատկերացրեք աղջիկ,ով մեկնել է անմիջապես պատերազմից հետո։ Քչփչում էին՝«у них войнв,она армянка и приехала»։Չունեի տարբերակ չհավաքվելու և չհաղթելու։ Ես երբևէ  նման քանակ ունեցող ժյուրիի կազմում չեմ երգել՝սարսափելի էր»:

Հետևելով էջերին և սթորիներին՝թվում է Սյուզաննա Մելքոնյանի կյանքում մի բաց կա,որը դեռ չի լրացվել: Անձնականի հե՞տ է կապված, սիրո պակաս, թե՞…

«Փակ մարդ եմ նման թեմաներով։ Լինում է ,որ ընտանիքիցս հեռու եմ լինում և կարոտի բացն է լինում։ Լինում է, որ ծանրաբեռնվածության, անընդհատ կարիերա, բեմ, նկարահանում և ինձ այնքան է պակասում այդ հոգատար անձնավորությունը, որը կընդունի ինձ  իսկապես էնպիսին, ինչպիսին ես կամ»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more