▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում իմ հանրային գործունեության համար․ Արթուր Չախոյան

Իմ դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում իմ հանրային գործունեության համար․ Արթուր Չախոյան

Ավելի ուշ, ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Այսօր' քաղաքական հետապնդման արդյունքում կայացավ իմ առաջին դատավարությանը։

Ինձ առաջադրված մեղադրանքն այն է, որ իբր թե չեմ կատարել ոստիկանի օրինական պահանջը, բայց իրականում ոստիկանության կողմից ոչ մի օրինական պահանջ չի հնչել: Իմ ձերբակալությունը եղել է անօրինական' քանի որ տեսանյութում պարզ երևում է, որ ինքս եմ ոստիկանից պահանջում օրինական պահանջ ներկայացնել, ինչն այդպես էլ չի հնչում, բայց իմ հանդեպ բռնությունը շարունակվում է:

Բացի այդ, Էդուարդ Հայրումյանը տեսաձայնագրել էր ոստիկանների անօրինական ձերբակալության գործողությունները, իսկ ոստիկանը տեսնելով դա հարվածել էր Էդուարդ Հայրումյանի ձեռքին' գցելով հեռախոսը գետնին և սպառնալիքներով ստիպել ու պահանջել, որ Էդուարդ Հայրումյանը տեսանյութերը ջնջի հեռախոսի մեջից, և հետո նաև ստիպել են ջնջել նաեւ "корзина"-ից: Բարեբախտաբար Էդուարդ Հայրումյանին հաջողվել էր պահպանել այս տեսանյութը։

Իմ ապօրինի ձերբակալման ժամանակ քաղաքացիական հագուստով մարդիկ ու նաեւ ՔՊԿ-ից ոմանք ինձ քաշքշում էին և հետևից հարվածում...

Սա քաղաքական հետապնդում է շինծու գործի շրջանակներում որն իմ հանրային գործունեության հետ է կապված, այլ կերպ չի կարելի սա անվանել' քանի որ մոտ մեկ տարի է ահազանգում եմ ոստիկանություն գողության, պետական միջոցների մսխման, կոռուպցիայի մասին եմ հայտնում, բայց մինչ օրս ոչ մի դատավարություն տեղի չի ունեցել: Սակայն ինչը վերաբերվում է ինձ պատժելուն' դա արտահերթ արագացված ընթացակարգով տեղի է ունենում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more