|
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ժուլիեն դե Ֆրայպոնի հավատարմագրերի ընդունման արարողության ժամանակ ասել է, որ Բրյուսելն այն վայրն է, որտեղ Եվրոմիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հաջողությամբ ընթացել են և կարևոր առաջընթաց է գրանցվել։ Բայց, ցավոք, հայկական կողմը որոշեց չշարունակել այս գործընթացը, որը կոչվում է Բրյուսելյան գործընթաց։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի բոլոր կետերը հավասար են և չեն կարող անջատվել միմյանցից։ Նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ այս առումով ինքը Հայաստանի կառավարության տարօրինակ առաջարկը՝ «ստորագրել այն ամենը, ինչի շուրջ համաձայնեցվել է, և չհամաձայնեցված դրույթները թողնել հետագա փուլերի համար», լիովին հեռու է իրականությունից և ընդգծել, որ ինքը տեղյակ չէ նման մոտեցման նախադեպի մասին: |
Իլհամ Ալիևն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի «տարօրինակ առաջարկին»
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


