▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իլհամ Ալիևը տանուլ է տվել

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում,որը տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների միջնորդությամբ ավարտվել է պաշտոնական Բաքվի համար ոչ ընդունելի ձևակերպումներով...Ամենակարևորը՝Բաքվին չհաջողվեց առաջ տանել "ազատագրեք բոլոր օկուպացված տարածքները,այդ թվում նաև Ղարաբաղը և նոր կսկսենք բանակցությունները" թեզը...Բանակցություններից հետո ՌԴ արտգործնախարար Ս.Լավրովը հայտնել է,որ կողմերը համաձայնել են զինադադարը պահպանել այն տեսքով,որը ձեռք էր բերվել դեռ 1994-95 թթ-ին...Հիշեցնեմ,որ Ադրբեջանի տեսակետները Վիեննայում տեղի ունենալիք բանակցությունների պահով France 24 հեռուստաընկերությանը հայտնել էր Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովը,որը ոչ միայն կրկնել է "օկուպացված տարածքների ազատագրման մասին" անգիր արած նախադասությունը,այլև "մոռացության" տալով 1994-95 թթ-ի զինադադարի մասին համաձայնություններն առաջ էր տանում ապրիլի 5-ին Հայաստանի և Ադրբեջանի բանակների Գլխավոր շտաբների պետերի համաձայնությունները զինադադարի վերահաստատման մասին,որը փորձում էր ներկայացնել որպես նոր համաձայնագիր ՀՀ-ի և Ադրբեջանի միջև...
Ըստ Լավրովի,կողմերը նաև համաձայնել են հետաքքնել զինադադարի խախտման դեպքերը՝մի բան,որը մինչ այսօր բացարձակ չէր ընդունվում Բաքվի կողմից,որը երբեք էլ չի թաքցրել,որ հենց ինքն է զինադադարի խախտման և բազմաթիվ զոհերի մեղավորը...
Ինչպես երևում է Վիեննայում տեղի ունեցած բանակցություններում ՀՀ նախագահը բավական "պարզ" և կոշտ հասկացրել է լղոզված,անհասցե և անատամ հայտարարություններով հանդես եկող համանախագահներին,որ Հայաստանի համբերության բաժակը լցվել է,որի հետևանքները կարող են բավական ծանր լինել ոմանց համար...Վիեննայում տեղի ունեցած բանակցություններում Ադրբեջանը տանուլ տվեց...Ադրբեջանին չհաջողվեց շանտաժի և ապրիլյան կարճատև պատերազմից հետո ուժեղի դիրքերից հանդես գալ Վիեննայում տեղի ունեցած բանակցություններում...Սակայն այս փաստը չպետք է հանգստացնի ՀՀ-ին և Արցախին...Համոզված եմ,որ Բաքվի դիվանագիտական այս "նահանջը" տակտիկական է և ժամանակավոր...Հիմնականում պայմանավորված է իր գլխավոր դաշնակից Թուրքիաի ներքաղաքական լարված իրավիճակով,քանի որ Էրդողանը հիմա զբաղված է Դավութօղլուի "ժառանգության" հարցով,երկրի արևելքում սաստկացող քաղաքցիական պատերազմով,Եվրամիության հետ անհաջող ընթացող բանակցություններով և այլն...Բացի այդ Իլհամ Ալիևը չի ցանկանում իր դեմ տրամադրել Մինսկի խմբի համանախագահ երկրներին,որոնց անգործության շնորհիվ էլ ապրիլի սկզբին բլից կրիգ փորփեց ձեռնարկել Արցախի դեմ՝թքած ունենալով Մինսկի խմբի համանախագահների և "միջազգային հանրության" կոչվածի կարծիքների վրա...
Այս ընթացքը պաշտոնական Երևանը պետք է օգտագործի մեր բանակներն արդիական զինտեխնիկայով վերազինելու համար,քանի որ Ադրբեջանը խաղաղ պայմաններում երբեք չի հրաժարվի իր անիրականանալի նկրտումներից...Բաքվին միայն կարելի է պարտադրել,ինչպես դա եղավ 1994 թ-ին... 
Հ.Գ.Այն,որ բանակցությունները Վիեննայում ընթացել են Բաքվի համար ոչ ընդունելի ձևակերպումներով հաստատում են նաև ադրբեջանական ԶԼՄ-ները,որոնք ոչ մի ազերի պաշտոնյայի,քաղաքագետի կամ վերլուծաբանի կարծիք դեռ չեն հրապարակել...Պետք է ինչ-որ բան հնարել...Սպասում են Ալիևի աշխատակազից իջեցվող հրահանգներին,թե ինչպես այս ամենը ներկայացնել Բաքվի դիվանագիտական հաղթանակ...

Գագիկ Համբարյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more