▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իջևանի զորամասում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի՝ հրազենային վնասվածքով դի

Այսօր՝ փետրվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի  ունեցել Տավուշի մարզում: Առավոտյան ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Իջևանի զորամասում  դի կա:

Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ, ժամկետային զինծառայող 19-ամյա Հայկ Պ.-ն է, ով զինծառայության էր մեկնել Քանաքեռ-Զեյթուն զինկոմիսարիատի կողմից: Նա մահացել է հրազենային վնասվածքից, իսկ թե ինչ հանգանքներում է դեպքը տեղի ունեցել՝ պարզվում է:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more