▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իջևանի դենդրոպարկը վերացնում են հենց Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները․ Մեխակ Սայադյան

Իջևանի դենդրոպարկը վերացնում են հենց Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները․ Մեխակ Սայադյան

Թեմային անդրադառնալով՝ լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է․ 

Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանը դենդրոպարկի ծառերի չորացման համար մեղադրում է իջևանցի Նիկոլ Փաշինյանին

Իջևանի դենդրոպարկի երկարամյա տնօրեն Մեխակ Սայադյանը հանդես է եկել տեսաուղերձով, որի մեջ դենդրոպարկի ներկայիս ծանր վիճակի համար մեղադրում է իջևանցի Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ական պաշտոնյաներին։ Սայադյանը հայտնել է, որ նախկինում Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի անդամներով կամ ընկերներով հաճախ էր այցելում դենդրոպարկ։ Նա ասել է , որ ամեն ինչ սկսվեց 3 տարի առաջ, երբ Շրջակա միջավայրի նախարար նշանակվեց Ռոմանոս Պետրոսյանը։ Այդ ժամանակ Իջևանի գինու, կոնյակի գործարանն Իջևանի համայնքապետարանից վարձակալած ջրային հողերում, Աղստև գետի հունում ապօրինի շինարարություն իրականացրեց, ավերեց գետի հունը։ Գետից խլված այդ տարածքում Իջևանի գինու, կոնյակի գործարանը կառուցել է տաղավարներ, եռահարկ մեծ շենք, մեծ երկարությամբ և բարձրությամբ պատ։ Իջևանի գինու, կոնյակի գործարանն այդ տարածքում ապօրինի կենդանաբանական այգի է գործարկել, այնտեղ պահում է ջայլամ, այծյամ և այլն։ Աղստևի հունն ավերելու հետևանքով գետի մակարդակը իջել է,երկու տարի յոթ ամիս դենդրոպարկը զրկվել էր գետից ինքնահոս եղանակով ջուր ստանալու հնարավորությունից; Դրա հետևանքով դենդրոպարկում չորացել են 1500 հազվագյուտ, արժեքավոր ծառեր ու թուփ, 24 հազար տնկի։ 2021թվականին հոկտեմբերին քրեական գործ է հարուցվել, սակայն մինչև հիմա փորձագիտական հանձնաժողով չի ստեղծվել, որը կճշտեր, կհաշվարկեր Իջևանի դենդրոպարկին պատճառված միլիոնավոր դոլարների վնասը։ Մեխակ Սայադյանը հայտարարել է, որ պատրաստ է մինչև վերջ պայքարել իր հոր՝ Լյուդվիգ Սայադյանի կողմից 1961թվականին ստեղծված դենդրոպարկը փրկելու համար։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more