|
Հայաստանի առաջատար ֆինտեք ընկերությունը՝ Իդրամը, արժանացել է Ant International-ի կողմից շնորհվող «Ավելին, քան վճարումներ» («Beyond Payment Awards») մրցանակին՝ վճարային ծառայությունների ոլորտում նորարարական լուծումների և տեխնոլոգիական առաջատար մոտեցման համար։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Սինգապուրում, Ant International-ի տարեկան Voyage համաժողովի շրջանակում, որին ներկա էին աշխարհի առաջատար ֆինտեք ընկերությունների ներկայացուցիչներ։ Մրցանակները շնորհվել են այն կազմակերպություններին, որոնք վճարային լուծումները վերածում են ավելի լայն տնտեսական և սոցիալական ազդեցության գործիքի՝ ապահովելով ֆինանսական ներառականություն և հաճախորդակենտրոն փորձառություն։
«Այս մրցանակը կարևոր գնահատական է մեր թիմի աշխատանքին և այն տեսլականին, որով առաջնորդվում ենք։ Իդրամը մշտապես ձգտում է դուրս գալ ավանդական վճարային սահմաններից՝ առաջարկելով լուծումներ, որոնք նպաստում են հասարակության թվային զարգացմանը և հարմարավետ ֆինանսական փորձի ձևավորմանը Հայաստանում և արդեն նաև Հայաստանի սահմաններից դուրս։ 2025 թվականի հուլիսին Իդրամը և համաշխարհային գիգանտ Alipay-ը հայտարարեցին համագործակցության մասին, որի արդյունքում Alipay-ի 1,7 մլրդ օգտատերերը հնարավորություն ստացան վճարումներ կատարել Հայաստանում ավելի քան 25.000 վաճառակետերում՝ իրենց իսկ հավելվածով սկանավորելով Իդրամ QR-ը»,- նշել է ID Group-ի բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանը և հավելել, որ Իդրամը սրանով չի սահմանափակվելու և շատ կարճ ժամանակ անց կհայտարարի այլ ձեռքբերումների մասին։
Հիշեցնենք, որ Իդրամը Հայաստանում առաջին ընկերությունն է, որը մասշտաբային և ամբողջական կերպով ներդրել է անհպում QR-վճարումների համակարգը դեռևս 2016 թվականին, իսկ այսօր արդեն Իդրամի միջազգային համագործակցությունների շնորհիվ Idram QR-ով հնարավորություն ունի վճարում կատարել աշխարհում 1,8 մլրդ օգտատեր։ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ |
Իդրամը հեղինակավոր Ant International-ի կողմից պարգևատրվել է «Ավելին, քան վճարումներ» մրցանակով
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more




