▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի սրտե շնորհավորում եմ Միհրան Հարությունյանին. Միխայիլ Մամիաշվիլին չի խանգարել հայ մարզիկին

Ռուսաստանի ըմբշամարտի միության նախագահ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին Rusarminfo-ին տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանել է իրեն  և Միհրան Հարությունյանին վերաբերող խոսակցությունը, ըստ որի` ինքն անձամբ է խոչընդոտում Միհրանի գործունեությանը, քանի որ վերջինս նախկինում ներկայացնում էր Ռուսաստանը:

Նա մասնավորապես ասել է. «Ես շատ տարբեր հիմարություններ եմ լսում: Համարենք, որ այդ հրապարակումը դրանցից մեկն է: Ես ուզում եմ ի սրտե շնորհավորել Միհրան Հարությունյանին արծաթե մեդալ նվաճելու կապացությամբ, իսկ ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե իբր ես եմ խոչընդոտել Միհրանի գործունեությանը, ապա ասեմ, որ  եթե դա այդպես լիներ, նա չէր մասնակցի Օլիմպաիական խաղերին և չէր հայտնվի եզրափակչում: Այդ լուրերը հիմարություններ են: Ես ուրախ եմ իմ եղբայրների համար: Մենք Լևոն Ջուլֆալակյանի հետ հաղթել ենք 1988 թ.-ին, որտեղի՞ց մենք կարող ենք նման վատ հարաբերություններ ունենալ»:

Անդրադառնալով այն փաստին, որ Միհրանի հանդեպ անարդարություն է տեղի ունեցել, Մամիաշվիլին նշել է. «Այո, նախապատվությունը եղել է սերբ մարզիկի նկատմամբ, իսկ ի՞նչ էիք ուզում: Եթե միավորը տային հայ մարզիկին, սերբերը, ձեռքերը վեր պարզած, արդարություն կպահանջեին»:

Կարդացեք նաև` Քանի ես կամ, դու չես հաղթելու. մաֆիան՝ ընդդեմ Միհրան Հարությունյանի

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more