▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

HSBC բանկը արհամարհական վերաբերմո՞ւնք է ցուցաբերել հաճախորդների և լրագրողի նկատմամբ

Nrnak.am-ը տեղեկացնում է, որ օրեր առաջ ահազանգ են ստացել մի քաղաքացուց, ով  5-6 տարի հանդիսանալով «HSBC Հայաստան» բանկի «պլյուս» վարկանիշով հաճախորդ, մեկ օրյա ուշացման պատճառով (քաղաքացու աշխատավարձը փոխանցվել էր մեկ օր ուշացմամբ), HSBC բանկը սառեցրել է վերջինսի հաշվեհամարները, դրանով իսկ ստեղծելով տհաճ իրավիճակ իր հաճախորդի համար: Կայքը նշում է, որ հաճախորդն ունի փայլուն բանկային պատմություն, ինչը հաստատել է նաև HSBC բանկի ներկայացուցիչը: Հարցին, թե ինչու՞ է բանկը նման քայլ ձեռնարկել իր հաճախորդի նկատմամբայդպես  էլ պատասխան չի տրվել բանկից: Կայքի թղթակիցը մի քանի անգամ զանգահարել է HSBC բանկի պատասխանատու անձ համարվող Վահագն Սարիբեկյանին, ով   մի քանի անգամ ժամանակ ձգելուց հետո այդպես էլ չի տվել   բանկին հասցեագրված հարցերի պատասխանները:

NRNAK.com կայքը այդ հարցերը  որոշել է հղել HSBC բանկի գլխավոր մասնաճյուղին (նստավայրը՝ Լոնդոն),  ահազանգած քաղաքացու խնդրանքով:

Ստորև բանկին ներկայացված հարցերն են, որոնք այդպես էլ անպատասխան են մնացել.

1. Ինչպե՞ս պատահեց, որ 5-6 տարվա «պլյուս» հաճախորդ համարվող քաղաքացու հաշիվը  սառեցվեց մեկ օրվա տեխնիկական խնդիրների պատճառով:

2. Ինչպե՞ս եք մտածում, տվյալ դեպքից հետո, հասարակության մեջ չի խարխլվի HSBC բանկի վարկանիշը:

3. Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ բանկոմատներից օգտվելիս ամենաշատ տոկոսադրյուքը պահում է HSBC բանկային քարտերից:

4.Ըստ տարածված տեղեկությունների, HSBC Հայաստանյան բանկը չի համարվում  HSBS Համաշխարհային բանկի թիմակից, այլ ներկայացնում է միայն տվյալ բանկի «բրենդը», որը գնվել է Հայաստանյան HSBC-ի ղեկավարության կողմից: Արդյո՞ք այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:

 

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more