|
Զոհված զինծառայողի մայր, լրագրող Ալիսա Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայր Աթոռում «օդափոխվող» փոխտնօրեն եղբոր մասին Կարեն Դուրգարյանի խոսքը հիշեցրեց 2018-ին իշխանության եկած հեղափոխական պրոլետարիատի հարձակումները Օպերային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա: Բանը հասավ նրան, որ 2019 թվականին մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: Օրբելյանը դատարանի վճռով վերականգնվեց պաշտոնում և աշխատեց մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը։ 2024-ին հրավեր ստացավ ու նշանակվեց New York City Opera-ի գործադիր տնօրեն: Երևանի օպերային թատրոնում Կոնստանտին Օրբելյանի արդյունավետ գործունեության մասին տեղյակ եմ, որովհետև այդ ընթացքում աշխատել եմ այն ժամանակ դեռ գոյություն ունեցող մշակույթի նախարարությունում: Օպերային թատրոնը ներկայում ղեկավարող, ինչքան հասկանում եմ՝ իշխանության սրտի տնօրեն Կարեն Դուրգարյանի գործունեության մասին ոչինչ ասել չեմ կարող: Պատերազմից հետո ես ու համերգային դահլիճներն անհամատեղելի ենք, չեմ հետևել: Մայր Աթոռ հյուրախաղերի մեկնած Օպերային թատրոնի փոխտնօրեն եղբորով հպարտացող տնօրենին լսելուց հետո կարող եմ միայն հետևություններ անել: *** |
|
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խուսափեց պատասխանել Մայր տաճարի խոյակին մագլցած Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանի վարքագծի վերաբերյալ հարցին։ |
«Հրոսակախմբով Մայր տաճարի վրա հարձակված ու քահանային կաթվածի հասցրած եղբորով հպարտացող դիրիժոր չէինք տեսել, դա էլ տեսանք»․ Ալիսա Գևորգյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Շոու-բիզնես more
more
more
more
more
more
more


