▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի պապի առողջական վիճակը շարունակում է մնալ կրիտիկական

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակը շարունակում է մնալ կրիտիկական։ Այսօր առավոտյան Ֆրանցիսկոս պապի մոտ երկարատև ասթմատիկ շնչառական ճգնաժամ է առաջացել, որի հետևանքով բարձր հոսքով թթվածնային թերապիայի անհրաժեշտություն է առաջացել։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Վատիկանի Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

Նաև նշվում է, որ այսօրվա արյան անալիզների արդյունքում հայտնաբերվել է թրոմբոցիտոպենիա՝ կապված սակավարյունության հետ, որի համար անհրաժեշտ է եղել արյան փոխներարկում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more