|
Վատիկանը քահանաներին թույլատրել է օրհնել միասեռ զույգերին, սակայն նրանց համար պսակադրություններ կամ պսակադրության արարողություններ չկատարել։ Այս նորամուծությամբ «Fiducia supplicans» հռչակագիրը հրապարակվել է Հավատքի վարդապետության դիսկեստրի կողմից, և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հաստատել է այն, հայտնում է Vatican News-ը։ Հռչակագրում նշվում է, որ ամուսնության վերաբերյալ եկեղեցու վարդապետությունը չի փոխվում, և օրհնություն տալու կարողությունը չի նշանակում, որ եկեղեցին հավանություն է տալիս միասեռ ամուսնություններին: Բացի այդ, նման օրհնությունը ոչ մի կերպ չպետք է նմանվի հարսանեկան արարողության։ «Երբ երկու հոգի օրհնություն են խնդրում, նույնիսկ եթե նրանց ամուսնական կարգավիճակը «անկանոն» է, ձեռնադրված հոգևորականը կարող է օրհնություն տալ: Այնուամենայնիվ, հովվական օրհնության այս ժեստը չպետք է պարունակի հարսանեկան արարողության նմանվող որևէ տարր»,- ասվում է հաղորդագրության մեջ: |
Հռոմի պապը թույլ է տվել միասեռ զույգերին օրհնել
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


