Ամբողջությամբ այրվել է Փասադենայի Սահակ-Մեսրոպ հայկական վարժարանը
Տեսանյութը՝ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքից
Լոս Անջելես քաղաքում բռնկված խոշոր հրդեհից այրվել է նաև ԱՄՆ-ի «Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» դպրոցի շենքը: Վնասի չափը չի նշվում, սակայն «Արևելք»-ի ԱՄՆ-ի աղբյուրը տեղեկացնում է, որ դպրոցը գտնվում է Ալթադենայում՝ բլուրի վրա և շատ մոտ է եղել կրակին, ենթադրվում է, որ այն մեծապես վնասվել է: «Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» դպրոցի մասնավոր դպրոց է, հիմնվել է 1980 թվականին, համայնքի մի խումբ հավատացյալ գործիչների նախաձեռնությամբ։ Ունի մանկապարտեզ և միջին բաժին։ Անգլերենով դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում են հայոց լեզու, պատմություն, կրոն։ ***
|