▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրդեհել են Արիանա Հովսեփյանի ավտոմեքենան

Թարմացված․ Արիանա Հովսեփյանի մեքենայի հրդեհման նախաձեռնությունը ոմն Մարտին Ամիրխանյանինն է, ով ինքն է այդ մասին խոստովանել ֆեյսբուքյան իր էջում՝ առանց մանրամասնելու, թե որն է նրա` այդչափ վտանգավոր արարքի պատճառը։

Այս մասին գրում է Նյուզպրեսս․am-ն ու հավելում․ «Չանդրադառնանք նրա քերականական սխալներին ու միանգամից նկատենք, որ թեև Մարտինն այդ մասին չի հայտնել, բայց, մեր տեղեկություններով, այս անձը լուրջ սպառնալիք է իր ընտանիքի համար։

Նրա կինը՝ Գ․-ն, մեզ հետ զրույցում պատմեց, որ Մարտինն իր և իր 2 անչափահաս երեխայի կյանքը վեր է ածել դժոխքի։  Ամուսինը գրեթե ամենօրյա ռեժիմով, սկանդալներ է սարքում ու սպառնալիքներ հնչեցնում Գ․-ի և նրա երեխաների նկատմամբ։  Ու որպեսզի չխաթարվի երեխաների հոգեկան աշխարհը, կինը որոշել է ամուսնալուծվել։

Սակայն քանի որ դա ձեռք չի տվել Մարտինին՝ նա սպանությամբ է սպառնացել կնոջն ու փաստաբանի միջոցով տեղեկացրել, որ ամուսնալուծության դեպքում պահանջելու է ունեցվածքը՝ փաստորեն, զրկելով սեփական երեխաներին անշարժ ու շարժական գույքից։ Ի դեպ, տիկնոջ անունով գնված մեքենան Մարտինը, առանց նրան տեղյակ պահելու, գրավադրել է։

Անելանելի վիճակում գտնվող կնոջն էլ փորձել է օգնել Արիանա Հովսեփյանը, ինչին հաջորդել են Մարտին Ամիրխանյանի անպարկեշտ սպառնալիքները (պահպանված են դրանց պատճենները, քանի որ նա դրանք գրառել է անգամ սոցիալական հարթակում)։

Այժմ խնդիրը իրավապահ մարմինների հսկողության տակ է։ Մարտին Ամիրխանյանը կանչվել է ոստիկանություն։

Հաջորդիվ կանդրադառնանք դեպքերի ընթացքի զարգացումներին»։

Հրդեհել են Newspress.am կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանի ավտոմեքենան: 

Ա. Հովսեփյանը նշել է, որ գիտի, թե ով է հրդեհել մեքենան եւ կոչ է անում  ՆԳ նախարար Վահե Ղազարյանին ու Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ ձերբակալել կատարողին:

Թարմացված․ Այսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:15-ի սահմաններում ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ղազար Փարպեցու փողոցում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, պարզվել է, որ հրդեհ է բռնկվել կայանված Range Rover Sport մակնիշի ավտոմեքենայում. բարեբախտաբար, տուժածներ չկան: Կան կասկածներ, որ ավտոմեքենան, որը պատկանում է հասարակական գործիչ, NewsPress.am կայքի հիմնադիր տնօրեն Արիաննա Հովսեփյանին, միտումնավոր են հրկիզել։ Կատարվածի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնականի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more