▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրդեհ է բռնկվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստի մեքենայում

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:55-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհի՝ Ոսկեպար բնակավայրի ոլորաններում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի, բարեբախտաբար տուժածներ չկան։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 44-ամյա Ալեքսանդր Տատեոսյանին, ով ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Փյունիկի նախկին ֆուտբոլիստ է։ Նա Հայաստանից մեկնում էր Վրաստան։ Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more