|
Տաշքենդում Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: «Հայաստանում մենք գիտենք, որ խաղաղության հաստատումը երկար և երբեմն դժվար գործընթաց է, որի համար արդարացված են բոլոր ջանքերը: Այս ոգով մենք վերջերս զգալի քայլ կատարեցինք: Հայաստանը հաստատում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծը հավանության է արժանացել, և բանակցությունները հաջողությամբ ավարտվել են: Խաղաղության համաձայնագիրն այժմ պատրաստ է ստորագրման, և Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել այդ պատմական քայլը: Մենք հրավիրում ենք Ադրբեջանին միանալ մեզ՝ մեր երկու ժողովուրդների համար խաղաղ և բարգավաճ ապագայի ճանապարհին այս կարևոր քայլի իրականացման գործում»,- իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը: |
«Հրավիրում ենք Ադրբեջանին միանալ մեզ». Հակոբ Արշակյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


