Տեսանյութն՝ Արաքս Պողոսյանի ֆեյսբուքյան էջից
Հրանտ Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքն առ Ամենայն Հայոց նորընտիր կաթողիկոս Գարեգին Երկրորդ.
«Ի՜նչ վատ է, որ կարող էինք ավելի լավը լինել և չե՜նք, և ի՜նչ լավ է, որ կարող էինք և չլինել և ե՜նք: Ի՜նչ վատ է, որ Հայոց երկհազարամյա պատմության մեր քարավանը չի գալիս Հայոց արքաների իրարահաջորդ կյանքերի ու գործերի ագուցմամբ, բայց և ի՜նչ մխիթարիչ է, որ այդ պատմությունը մի անընդմեջ երթ է դառնում Հայոց հարյուր երեսուներկու - Հայոց մեր մեջ անպատկերացնելի մի թիվ - հա՜ր - յուր - ե - րե - սուն - եր - կո՜ւ - Վեհի տիրական մաքառումով ու բազում առաքինությամբ և նույնքան էլ բեկումով ու վհատությամբ, բայց երբե՜ք իեքնուրացմամբ, որ ազգուրացում ու այսօրվա մեջ մեր երկրի ու մարդու չգոյության էր նշանակելու․․․»։


