▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

ՀՀ նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. 


Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ը


28 հունվարի 2013թ.

 

Սիրելի հայրենակիցնե՛ր,

 Հայոց Ազգային Բանակի օրվա առթիվ շնորհաւորելով Հայաստանի բոլոր քաղաքացիներին մենք մեր պարտքն ենք համարում ներկայացնել մեր միասնական մտահոգությունները։

 Մենք գտնվում ենք պատմական կարեւորագույն իրադարձության փետրուարի 18-ին կայանալիք Հայաստանում նախագահական ընտրությունների շեմին:

 Ցավոք, մեզ առայժմ չի հաջողուել ստեղծել այն Հայաստանը, որտեղ գերակայում են օրենքի իշխանությունը, համամարդկային ժողովրդավարական չափորոշիչները եւ ազգային արժեքները: Հայաստանում ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանություն ձեւավորելը մեր հասարակության համար այդպես էլ մնաց բաղձալի երազանք: Այս արատաւոր իրավիճակը մեզ թելադրում է յանդէս գալ մի շարք նախաձեռնություններով, մասնավորապէս․

 Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է հրապարակել հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակները, ովքեր, ի խախտումն ՀՀ Սահմանադրության, զրկված են ընտրելու իրենց իրավունքի իրացման հնարավորությունից: Մենք գտնում ենք, որ վերջին մեկ տարում ավելի քան 180 օր երկրից բացակայած, բայց ընտրացուցակներում ընդգրկված ՀՀ քաղաքացիների ցանկը ընտրատեղամասերում պետք է կախված լինի հիմնական ցուցակներից առանձին՝ նպատակ ունենալով բացառել երկրից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկելու դեպքերը:

 Բոլոր թեկնածուները՝ ներառյալ գործող նախագահը, պետք է պարտավորություն ստանձնեն (եւ ոչ թե խոսքով, այլ գործնականում իրագործեն) բացառել իրենց վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝բյուջետային ոլորտի աշխատակիցների՝ ուսուցիչների, բժիշկների, զինծառայողների նկատմամբ վարչական ճնշումը, ոստիկանների, անվտանգության ուժերի, բանակի օգտագործումը ընտրական գործընթացներում։ Պէտք է բացառել որեւէ եղանակով վախի մթնլորոտ ստեղծելու եւ մանաւանդ պետական համակարգում աշխատանքի ընդգրկուած քաղաքացիների ահաբեկելու արատաւոր գործելակերպը:

 Ցանկացած ընտրական զեղծարարություն կամ խախտման նմանատիպ փաստ մեր կողմից կդիտարկվի որպէս հակասահմանադրական գործողություն։

 Հարգելով մեր գործընկեր քաղաքական գործիչների եւ ուժերի ընտրություններին չմասնակցելու կոչերը, մենք` ՀՀ նախագահի ներքոստորագրյալ թեկնածուներս, միաժամանակ մեր պարտքն ենք համարում հայտնել մեր համոզվածությունն առ այն, որ միայն հետեւողական աշխատանքի եւ գործուն պայքարի միջոցով է հնարավոր մեր Հայրենիքում փոխել ստեղծված իրավիճակը: Եվ ուրեմն

 Կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին վճառականօրէն մասնակցել փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին:

 Հրանտ Բագրատյան 

Պարույր Հայրիկյան 
Րաֆֆի Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more