▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաժարվում եմ տիրադավ եպիսկոպոսներից, նրանց միացած անառակ որդու տիտղոսը կրող քահանաներից, սարկավագներից

Բուժակների Հայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը գրում է.

Ես՝ Սերգեյ Մխիթարյանս, որպես մասնագետ, որպես ՀՀ քաղաքացի, որպես Հայ, որպես Տիգրան Մեծի և Գարեգին Նժդեհի սերունդ, հրապարակավ հայտարարում եմ, որ հրաժարվում եմ տիրադավ եպիսկոպոսներից, նրանց միացած անառակ որդու տիտղոսը կրող քահանաներից, սարկավագներից։ Չեմ ընդունում նրանց կարգազանց պահվածքը, կեղծ արարողությունները, ծեսերը։

Հրաժարվում եմ ընդունել նրանց որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորական, ճմարիտ կյանքի և սուրբ ընթացքի կրող, քարոզիչ։

Սուրբ Հոգու գիտակցված հայհոյությունը իրենց կրծքին առած բոլոր տիրադավները և հավատարմության բարձր կոչումից հրաժարվողները ինձ համար այլևս նզովյալներ, հերձվածողներ և անիծյալներ են։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նվիրված եմ իմ արմատներին, ազգային ավանդույթներին, արժեքներին, հայկական ինքնագիտակցմանն ու հայեցակարգին։

Հավատարիմ և անմնացորդ զավակ եմ Ամենայն Հայոց Հայրապետին, պաշտպան՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, զորացման և առաջընթացի։

Ճանաչում և դատապարտում եմ Հայոց Ցեղասպանությունը, Արցախի սրբավայրերի, հայկական հետքի և մշակութային ժառանգության ոչնչացումը։

Իմ գիտակից ողջ կյանքում նզովելու եմ բոլոր մեղավորներին՝ արցախահայերի բռնի տեղահանման համար։ Ամեն եղած առիթով, իմ հնարավորության սահմաններում, աջակցելու եմ Արցախի ինքնորոշման իրավունքի վերականգմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more