▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հրաժարվեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբից, Հայաստան չկա». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին հարցին՝ ասել է. «Հասարակ բան ա՞ Մինսկի խմբից հրաժարվելը: Հրաժարվեցինք Մինսկի խմբից, Հայաստան չկա: Եթե կա Մինսկի խումբը, ֆաշիստը Ալիևն է, եթե չկա Մինսկի խումբը, ֆաշիստը հայերն են: Կատարյալ անասուն պետք է լինել, տրամաբանությունից զուրկ՝ այս բանը չհասկանալու համար»:

Հիշեցնենք՝ Կառավարությունը հայտնել էր, որ ՀՀ-ն դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը:

Բագրատյանը տեղեկացրել է, որ հունվարի 17-ին, ժամը 14:00-ին «Միասին» շարժումը հավաք է անկացնելու Կառավարության շենքի մոտ:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more