▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Նոր ոլորտներ նվաճելու բազմապրոֆիլ գործունեությամբ օժտված հատուկենտ անձինք կան։
Դիցուք՝ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Վահե Աղազարյանը, համաշխարհային գիտության օրրան Ֆիզիկայի ինստիտուտին մատակարարում է 845 հազար դրամի Ա 4 ֆորմատի թուղթ: Այո՛, «Ժողովուրդ» օրաթերթը այս տվյալները վերցրել է բաց աղբյուրներից: Նույն Վահե Աղազարյանը միաժամանակ ՀՀ ԿԱ պետգույքի կոմիտեի ավտոմոբիլներն է աստղաբաշխական գնով վերանորոգում:
Օրինակ՝ 2013 թվականին «Տոյոտայի» յուղն է փոխում 1.2 միլիոն դրամով։

Հեղափոխությամբ ծնված նորօրյա բիզնեսմենները գուցե ավելի արագ մոտեցնեն ծնողների քաղաքական վախճանը, քան ընդդիմության միտինգների առաջնորդները։

Արգիշտի Քյարամյանին, թերևս, չէր խանգարի հաճախ մամուլ ընթերցել, իրականության հետ առերեսվել և Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն դարձած որդիներին մոտիկից ծանոթացնել տարբեր օրենսգրքերին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more