▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանը նորից ԱԺ նախագահի պաշտոնն է ուզում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «ՀՀԿ-ի համագումարից հետո շատերը վերջապես հստակ պատասխան կունենան, թե կուսակցության ղեկավարը որտեղ է իրենց «տեսնում»։ Բայց սա ամենեւին էլ չի խանգարում, որ ոմանք սեփական ծրագրերը մշակեն։ Տեւական ժամանակ է, որ Հովիկ Աբրահամյանն անգործ է ու չգիտի, թե կուսակցությունն ինչ «բախտի» կարժանացնի իրեն։

Անորոշությունից նա օրումեջ Դուբայ է գնում, երկրում եղած օրերին էլ իրեն «պատեպատ» է տալիս, որ այս նպատակն իրագործի։ Մեր տեղեկություններով, նա նորից ուզում է ԱԺ նախագահի պաշտոնին վերադառնալ։ Սա Սերժ Սարգսյանի ծրագրերի մեջ մտնո՞ւմ է, թե՞ ոչ, դժվար է ասել։ Ընդամենը կարելի է ենթադրել, որ եթե այս հարցում նրան երաշխիքներ տված լինեին, նա հիմա, ինչպես կասեր գործող վարչապետը, «աշխարհ շուռ կտար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more