▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Ազոյանը որոշել է այլևս չվստահել ՔՊ-ին

Նիկոլ Փաշինյանի ջատագով, իշխանության հավատարիմ Հովհաննես Ազոյանը տարիներ շարունակ քաղաքական դաշտ մտնելու ապարդյուն փորձերից, Մեհրիբան Ալիևայի լուսանկարը մեկնաբանելուց և Իլհամ Ալևի դեմքին խաղաղություն տեսնելուց հետո, որոշել է փոխել իր նախկին մոտեցումները և այլևս չվստահել իշխող ՔՊ կուսակցությանը։

Այս մասին հստակ ուղերձով հայտարարել է հենց Հովհաննեսը՝ ասելով, որ Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին իր ձայնը չի տալու ՔՊ-ին և չի ընտրելու նրանց թեկնածուին։

«Հստակ ուղերձս ուզում եմ հղել, որպեսզի հասկանան, որ չունեն այն վստահությունը, որը ունեին նախկինում»,-նշել էր նա։

Ի դեպ, Հովհաննեսն ասել էր, որ դեռ չգիտի, թե ում է տալու իր ձայնը, այնպես որ, չի բացառվում, որ մինչև ընտրությունները Ազոյանը դեռ մի քանի անգամ էլ կմտափոխվի։

Աղբյուրն՝ այստեղ

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more