|
«Հուսով ենք, որ այս օդանավակայանը կզարգանա և դրա արդյունքում մենք կկարողանանք Կապանից Իրանի տարբեր քաղաքներ ունենալ ուղիղ չվերթներ»,- Կապանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ նշելով, որ Հայաստանի անվտանգությունն ու զարգացումը նաև Իրանի անվտանգությունն ու զարգացումն է: *** «Մեր առևտաշրջանառության ծավալը կազմում է 700 մլն դոլար և, երկու երկրների ղեկավարները արդեն 3 մլրդ-ի շեմ են սահմանել։ Որպեսզի կարողանանք հասնել այդ նպատակին, պետք է ենթակառուցվածքներ ստեղծվեն»,-Կապանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով «Հյուսիս-հարավ» ճանապարահի Սիսիան-Քաջարան հատվածի կարևորությանը․ «Ճանապարհի այդ հատվածը կկարողանա խթանել տրանսպորտի ընթացքը։ Դրանից հետո Քաջարանի թունելի հարցն է լինելու։ Երբ որ բոլորը ավարտվեն, բեռնատարների քանակը օրական 600-ից կդառնա մի քանի հարյուրավոր։ Մենք այդ հեռանկարով ենք աշխատում»,- նշեց դեսպանը՝ հավելելով․ «Հայաստանն Իրանին կապող կամուրջը, որ գոյություն ունի Արաքս գետի վրա, բավարար չէ, կկառուցենք նորը, որպեսզի դրանով կարողանանք ապահովել թողունակությունը»։ ***
|
«Հուսով ենք Կապանից ուղիղ չվերթներ կունենանք դեպի իրանական քաղաքներ»․ Սոբհանի
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


