▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուսամ՝ կարողացել եմ փոխանցել Գրետա մայրիկի մեծ սերը ընտանիքի, որդու և հայրենիքի հանդեպ, որն ունեցել է․ Մարջան Ավետիսյան

 Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա  «Վազգեն. Վերջին սպարապետը» ֆիլմը։

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրիկի՝ Գրետա մայրիկի կերպարը ֆիլմում մարմնավորող Մարջան Ավետիսյանը նշում է՝ շատ դժվար է եղել կերտել մի մարդու, ով շատ կարևոր է եղել ոչ միայն Վազգեն Սարգսյանի համար, այլև՝ հայ ազգի։

«Իզուր չէ, որ ասում են՝ Գրետա մայրիկը բոլորի մայրիկն է։ Եթե Խորեն Լևոնյանին (Սպարապետի դերակատար) փրկում է արտաքին նմանությունը, իմ դեպքում չափազանց դժվար էր, դիմահարդարների և այլ մասնագետների շնորհիվ ենք փորձել ստանալ կերպարը։ Հուսամ, որ կարողացել եմ փոխանցել Գրետա մայրիկի այն մեծ սերը ընտանիքի, որդու և հայրենիքի հանդեպ, որն ունեցել է»,-ասաց դերասանուհին։

Դիտեք նաև՝

Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Վազգեն. Վերջին սպարապետը» ֆիլմին՝ ասաց ֆիլմում Վազգեն Սարգսյանի դերակատար Խորեն Լևոնյանը։

 Ինչ վերաբերում է Սպարապետի կերպարը կերտելուն՝ Լևոնյանը նշեց, որ դրա համար շատ է աշխատել.«Եթե կարելի է՝ մի քիչ գլուխ գովեմ, մեր մեջ շատ ընդհանրություններ եմ նկատել։

Իրականում մեր  ընտանիքների  բարեկամությունը շատ վաղուց է սկսվել և ես միշտ ընդհանրություններ եմ գտել։ Փորձել եմ 100 տոկոսանոց աշխատել և ինչքան ուժ ու եռանդ ունեմ, դնեմ այս ֆիլմի մեջ։ Փորձել եմ չկրկնօրինակել, այլ մի փոքր ուրիշ տեսանկյունից անել»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more