▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունվարի 24-ին կնվաճեմ UFC-ի տիտղոսը, իսկ հունվարի 25-ին այն կբերեմ Ռուսաստան․ Արման Ծառուկյան

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը խոստացել է չեմպիոնական գոտին նվաճել 2026 թվականին։ Խառը մենամարտերի վարպետը բաց է թողնում ժամանակավոր տիտղոսի համար մենամարտը։ Այս մասին տեղեկանում ենք ԱրմՍպորտ.am-ից:

Mash-ին տված հարցազրույցում Ծառուկյանը հայտնել է, որ իր չեմպիոնությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ամռանը։ Մարտիկն ընդգծել է, որ կարող էր մենամարտել նաև հունվարի 24-ին կայանալիք UFC 324 մրցաշարում՝ ժամանակավոր գոտու համար։

«Հունվարի 24-ին կնվաճեմ UFC-ի տիտղոսը, իսկ հունվարի 25-ին այն կբերեմ Ռուսաստան»,- հայտարարել է Ծառուկյանը։

Վերջին մենամարտում՝ UFC Fight Night 265-ում, Արման Ծառուկյանը հաղթանակ էր տարել նորզելանդացի Դեն Հուկերի նկատմամբ։ MMA-ում նա ընդհանուր առմամբ գրանցել է 23 հաղթանակ և 3 պարտություն։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին թեթև քաշային կարգում ժամանակավոր գոտու համար կմենամարտեն բրիտանացի Պեդի Պիմբլետը և ամերիկացի Ջասթին Գեյջին։

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more