|
Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով վերջերս 2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախի իրադարձությունների ժամանակ ՊԲ-ի պահվածքի, մարտերի շուրջ քննարկումներին, զարմանք արտահայտեց, որ դրան չեն արձագանքում մարդիկ, ովքեր այդ ժամանակ մարտեր են վարել: «Հատկապես ինձ համար շատ տարօրինակ է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանի պահվածքը: Նա ներկայումս Գլխավոր շտաբի պետի խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում: Իր լռությունը ինձ համար մտահոգիչ է: Եթե Պաշտպանության բանակը մարտական խնդիրներ լուծած չլիներ, ապա այս տեսանկյունից տարօրինակ է, որ ՊԲ հրամանատարական կազմի մեծ թվով ներկայացուցիչներ ծառայությունը շարունակում են Պաշտպանության նախարարությունում կամ ԶՈՒ ԳՇ-ում։ Եթե այդ մարդիկ կռիվ չեն վարել, մարտական խնդիր չեն լուծել, եթե այդ մարդիկ քրեորեն պատժելի որևէ գործողություն են արել, ապա ինչպե՞ս են այսօր բարձր պաշտոններ զբաղեցնում ԶՈՒ ղեկավար կազմում»,-ընդգծեց պատգամավորը և հորդորեց. «Ես հորդորում եմ առաջին հերթին 2023թ-ի սեպտեմբերի 19-ին պաշտպանության բանակի հրամանատարի կարգավիճակում գտնվող անձին՝ հրապարակային հիմնավորումներ տալու, արձագանքելու և իրավիճակը ներկայացնելու: Ես որևէ ձև որևէ մեկին հանգիստ չեմ թողնի և թույլ չեմ տա, որպեսզի ՊԲ մարտական ուղին, անցած ճանապարհը, մեր նահատակների սխրանքները որևէ մեկը գցի ջուրը: Այլ բան է, երբ դա անում է քաղաքական իշխանությունը, մեկ այլ բան է, որ այս ամենին օժանդակում են նաև այն մարդիկ, ովքեր ՊԲ-ում բարձր օղակներում պաշտոններ են զբաղեցրել»: |
«Հորդորում եմ 2023-ին Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձին արձագանքել». Տիգրան Աբրահամյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


