|
ՀՀ-ում վերջին տարիներին ավելացել են ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերը, այս տարի մինչև հոկտեմբերի 31-ը հիվանդությունը հայտնաբերվել է 462 անձի մոտ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մոնիթորինգի և գնահատման բաժնի վարիչ Աննա Մերգելյանը։ «1987թ․ մինչև 2024թ․ հոկտեմբերի 31-ը ՀՀ քաղաքացիների շրջանում արձանագրվել է 6076 ՄԻԱՎ դեպք, ևս 438 դեպք՝ օտարերկրյա քաղաքացիների շրջանում։ Հիմնականում ճնշող մեծամասնությունը՝ 70%-ը՝ արական սեռի ներկայացուցիչներ են։ 48%-ը՝ հաստատման պահին 25-39 տարիքային խմբում են, այսինքն՝ ակտիվ սեռական կյանքով ապրող խումբը։ Հիմնական փոխանցման ուղին՝ հետերոսեքսուալ ճանապարհն է՝ 76%, երկրորդ տեղում՝ թմրամիջոցների ներարկային օգտագործման ուղին է՝ 14% դեպքերը, երրորդ տեղում՝ հոմոսեքսուալ եղանակով»,- նշեց նա։ |
«Հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը Հայաստանում ավելացել են»
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


