▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոկեյը վերադառնում է Հայաստան․ Fastex-ը և Yohealth-ը առաջնության գլխավոր հովանավորներն են

Fastex-ը և Yohealth-ը տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության գլխավոր հովանավորներն են։ Հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը 15 տարի դադարից հետո կրկին վերադարձել է Հայաստան։  

Առաջնության խաղերն անցկացվել են ապրիլի 13-19-ը Գեղասահքի և հոկեյի դպրոցի սահադահլիճում։Վադիմ Գուսկովի գլխավորած Հայաստանի հավաքականի կազմում հոկեյի լիգայի ակումբներից ընդգրկվել է 21 մարզիկ։

Ապրիլի 13-ին տեղի է ունեցել միջոցառման բացման արարողությունը, ինչին հաջորդել է դրոշների շքերթը։ Առաջնության պաշտոնական թալիսմանի՝ հայկական գամփռի գլխավորությամբ սահադաշտ են դուրս բերվել առաջնության մասնակից երկրների՝ Հայաստանի, Իրանի, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի դրոշները:

Առաջին տուրում Ուզբեկստանի հավաքականը 13:3 հաշվով առավելության է հասել Քուվեյթի հավաքականի նկատմամբ, իսկ Հայաստանի հավաքականը 24:3 հաշվով հաղթել է Մալայզիային՝ տանելով իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը: Հայաստանի հավաքականն իր երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել է՝ առավելության հասնելով Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։ Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Հանդիպման ելքը վճռվել է հետխաղյա բուլիտներում, որտեղ Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակ է տարել՝ 2։0 հաշվով։

Ապրիլի 16-ին Քուվեյթի հետ կայացած խաղի ավելացված ժամանակում քուվեյթցիները հաղթել են 5:4 հաշվով: Հայաստանի հավաքականը կրել է իր առաջին պարտությունը։

Fastex-ը շարունակելու է խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը՝ աջակցելով ներպետական ու միջազգային սպորտային իրադարձություններին։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Սպորտ more