▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիմնական նախապայմանն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելն է»․ Հաջիևը՝ արցախցիների վերադարձի մասին

Ադրբեջանը պատրաստ է դիտարկել վերաինտեգրման հարցով հայերի բոլոր հայտերը: Այս մասին BBC World-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Ադրբեջանն անցկացնում է մեկ միլիոն փախստականների և հարկադիր վերաբնակեցվածների՝ իրենց տներ վերադարձի գործընթաց: Կային հայեր, ովքեր որոշեցին հեռանալ Ղարաբաղից, չնայած մենք նրանց կոչ էինք անում մնալ: Ադրբեջանն ապահովում է բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ անվտանգությունը, նրանց վերադարձի համար: Ուստի մենք ստեղծել ենք քաղաքացիություն ստանալու համար դիմումների էլեկտրոնային հարթակ: Հիմնական նախապայմանն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելն է»,- ասել է Հաջիևը:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more