Հայաստանի խորհրդարանում հակահայկական սկանդալային ելույթ ունեցած Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն բարեհաջող կերպով վերադարձել է Քիշնև: Այս մասին գրում է regnum.ru-ն:
Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Կորմանը հայտարարել է, որ Հայաստանում կայացած միջազգային համաժողովի ժամանակ փաստաբանի հայտարարության գնահատականը մոտ ժամանակներս կտա Մոլդովայի արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովը:
Իսկ Մոլդովայի ԱԳՆ ղեկավար Նատալյա Հերմանը հույս է հայտնել, որ Գրիգորիուի հայտարարությունը բացասաբար չի ազդի Քիշինև - Երևան հարաբերությունների վրա: Նա մասնավորապես նշել է .«Ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպես կվերլուծենք իրավիճակը և ինչ քայլեր կձեռնարկենք առաջիկայում»: Հերմանն ընդգծել է, որ թեման կքննարկվի ՀՀ նախագահի՝ հաջորդ շաբաթ նախատեսված, Քիշինև այցի ժամանակ:
Մարիան Լուպուն՝ Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության ղեկավարն էլ չի բացառել մարդկային հիմարության գործոնը :Նա հայտարարել է.«Ես չեմ բացառի այն երևույթը, որ կոչվում է մարդկային հիմարություն, եթե իհարկե պարզվի, որ խոսքը չի գնում ավելի սարսափելի բանի ՝բեմադրված քաղաքական ակցիայի մասին»,- հայտարարել է Լուպուն:
Գրիգորիուն էլ իր հերթին հայտարարել է, որ մոտ օրերս Քիշնևում, մամլո ասուլիսի ժամանակ կբարձրաձայնի իր տեսակետը: Ընդ որում, Քիշնևը պաշտոնապես հերքել է ադրբեջանական մամուլում տարածված այն տեղեկությունը, թե Մոլդովայի խորհրդարանական փաստաբանին Երևանում սպառնացել են հաշվեհարդար տեսնել իր՝ ադրբեջանամետ հայտարարությունից հետո:
«Հիմարություն, թե՞ քաղաքական պարտականություն».Մոլդովայում ուսումնասիրում են իրենց իրավաբանի հակայկական հայտարարությունը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


