▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա ո՞վ է մեղավոր. գնացողնե՞րը, երկիրը վարի տվողնե՞րը, թե՞ հույսը մաշացնող ընդդիմությունները

Ինչքան էլ խուսաբեմ, բայց էս անգամ պետքա գրեմ:
Տաքսիստը, որի հետ Ավանից իջա քաղաք, ասում է, որ այսօր օդանավակայան է տեղափոխել 5 եղբայրներից վերջինին: Բոլորը ունեին երեխաներ, ընտանիք: Գնում են Ռուսաստան, ընտանիքներով, որտեղ իր ասելով մեկ տարում քաղաքացիության հարցն էլ են լուծում: 
Գնալու պատճառները ըստ իրեն`
1. Երկիրը կործանված է:
2. Պոլիտեխնիկ են ավարտել` էլեկտրոնշիկ, գործ չունեն:
3. Տղաներին այսպիսի բանակ չեն ուղարկելու ոչ մի դեպքում: Առաջ սովետի ժամանակ, օտար տեղերում ավելի ապահով էին ծառայում, քան հիմա սեփական հողի վրա:
4. Վերջին հույսը մարդկանց վերջացել է:
5. Վերաքննիչ դատարանի որոշումը, նորից բողոքարկվել ու ուղարկվել է սկզբնակետ: Իսկ անվերջ ցիկլով դատարաններից հոգնել են:

Հիմա ով է մեղավոր? Այդ գնացողները, երկիրը վարի տվողները, թե հույսը մաշացնող ընդիմությունները?

 

Արթուր Ղազարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more