▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիբրիդային արևային կայաններ՝ ունեցիր հոսանք անգամ անջատումների ժամանակ

Այսօր Հայկի հետ կխոսենք վերջերս մեծ հետաքրքրություն առաջացրած հիբրիդային, կամ այլ կերպ ասած մարտկոցներով արևային կայնների մասին:

- Հայկ, նախ խնդրեմ ներկայացնես ինչպե՞ս է աշխատում հիբրիդային կայանը:
- Ողջույն, հիբրիդային կայանի հիմնական բաղադրիչներն են՝ արևային վահանակները, պարտադիր հիբրիդային փոխակերպիչը և պարտադիր մարտկոցներ: Կա տարածված կարծիք, որ հիբրիդային կայանը կարելի է օգտագործել և առանց մարտկոցների, օգտվելով միայն տվյալ պահի կայանի արտադրությունից, սակայն այդպես հնարավոր չէ, մի պարզ պատճառով, պատկերացրեք ունեք 3 կՎտ կայան և միացված է 3 կՎտ էլ սարքեր, ակնթարթի բերումով ամպում է և ինչ է լինում միացրած սարքերի հետ, հետևաբաև հիբրիդ կայանի օգտագործման համար անհրաժեշտ են մարկոցներ, որպեսզի հոսանքի մատակարարումը լինի կայուն և անխափան հաշվարկված ժամանակում:
- Հայկ, ես տեսնում եմ, որ այս երկու փոխակերպիչներն էլ ունեն մարտկոց միացնելու հնարավորություն, հետևաբար երկուսն էլ հիբրիդային փոխակերպիչ են, ճի՞շտ է:
- Ոչ, հիբրիդային փոխակերպիչը միայն սա է, որին հենց այս պահին էլ կարող ենք միացնել մարտկոցներ և ունենալ հիբրիդային կայան, իսկ այս մյուս փախակերպիչը ստանդարտ ցանցային փոխակերպիչ է, որը պարզապես ունի հիբրիդի վերափոխվելու հնարավություն, եթե իրեն կցենք հատում մեկ այլ սարք ....
- Եվ վերջին հարցը, հիբրիդային կայանները միշտ չէ, որ բավարարում են կարիքները, ինչպե՞ս ընտրել ճիշտ հզորություն:
- Իրականում պարզապես պետք է ի նկատի ունենալ, որ հիբրիդային կայանով պետք է աշխատեն առաջին անհրաժեշտության սպառման աղբյուրները: Օրինակ 6 կՎտ հզորությամբ հիբրիդային կայանով հոսանքազրկման դեպքում կարելի է անդադար միացնել 8-10 ժամ սառնարան, հեռուստացույց և անհրաժեշտ լուսավորւթյուն:
- Շնորհակալություն Հայկ, դե իսկ դուք կարող եք գրել մեզ և ստանալ համալիր ինժիներական լուծումներ Ձեր անխափան աշխատող կայանը ունենալու համար

Եթե դուք էլ եք ցանկանում ունենալ անխափան էներգիայի մատակարարում՝ անկախ ցանցից, ապա սա պետք է իմանաք։



Հայկը բացատրում է՝
Ինչպե՞ս է աշխատում հիբրիդային կայանը
Ինչու՞ չի կարելի այն օգտագործել առանց մարտկոցների
Եվ վերջապես՝ ինչպե՞ս ճիշտ ընտրել կայանի հզորությունը

 Ձեռքբերման պայմաններին ծանոթանալու համար գրե՛ք մեզ կամ զանգահարեք

 +374 98 032112  info@gss.am  www.gss.am

info@asekose.am/095519696
Հասարակություն more