▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ֆեոդալական արքունական ուժերին բնորոշող վարք են դրսևորում

ՀՀԿ-ն էլ ԲՀԿ-ն էլ գնալով դրսևորում են ֆեոդալական արքունական ուժերին բնորոշող վարք, որն ի թիվս այլ դրսևորումների, արտահայտվում է նաև նրանով, որ այս կուսակցություններում գնալով ավելի ակներև է դառնում սերնդափոխության ժառանգական սկզբունքի վրա, երբ ավելի հին գործիչները ասպարեզ են մտցնում իրենց արյունակից բարեկամներին և զավակներին։ Դա հատկապես ցայտուն է երևում ավագանու ընտրությունների համար կազմված կուսակցական ցուցակներով, որոնց մեջ մենք տեսնում ենք, որ օրինակ ԲՀԿ-ի ցուցակում է հայտնվել Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը, իսկ ՀՀԿ-ի ցուցակում՝ Թոխախի Մհերի փեսա Խուճուճ Էդոյի ՝ Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը։

Թվում է թե ի՞նչ է եղել որ, առաձին դրվագներ են, բայց եթե այսս դինամիկան պահպանվի և սրան հավելենք նաև խնամիական կապերի արդյունքում ի հայտ եկող քաղաքական գործիչներին, ապա մոտակա տասնամյակում մենակ արդեն կունենանք կայացած «իշխանական» տոհմեր՝ 10-րդ դարի նմուշով, այն տարբերությամբ, որ Բագրատունիներին, Արծրունիներին, Պահլավունիներին, փոխարինելու կգան գեներալմանվելունիները, թոխմախիհերունիները, լֆիկունիները և այլն...

Մի խոսքով, մեզ մոտ քաղաքական համակարգն ու պետական կառուցվածքը հետադարձ էվոլյուցիա է ապրում ու այս տեմպերով քարանձավային-տոհմատիրական հասարակարգերի վերադարձն էլ սարերի հետևում չեն։

Վահան Ղուկասյանի գրառումը

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more