▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ արձագանքը Գագիկ Ծառուկյանին` Հերմինե Նաղդալյանի շուրթերով

Գագիկ  Ծառուկյանը Երեւանի ավագանու իրենց քարոզարշավի մեկնարկին հայտարարել էր, որ եթե ինչ-որ մեկը փորձի նեղացնել կամ վիրավորել ԲՀԿ-ականի, ապա դիտարկելու է իր դեմ ուղղված վիրավորանք եւ վիրավորողը իր հետ է գործ ունենալու:

ՀՀԿ-ն որեւէ մեկն չի նեղացրել ու չի պատրաստվում նեղացնել: Արձագանքելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանն ու ավելացրել է. «Այդ մտքերն էլ մեզ չենք վերագրում եւ կարիք էլ չենք գտնում դրանց պատասխանալու: Ով որ նման վարքագիծ է դրսեւորելու, ով ում վերագրում է այդ մտքերն իրեն, թող նա այդ իմաստով որոշակի պատասխան պատրաստի»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ԲՀԿ երիտասարդական թեւերի միջեւ հեռակա բանավեճին, ապա տիկին Նաղդալյանը երկու կողմին էլ ըմբռնումով է մոտենում, կարծում է, որ երկուսն էլ ուղղակի փորձում են իրենց ղեկավարների շահերը պաշտպանե, ու նաև  վստահեցնում է, որ իր կուսակից երիտասարդ գործիչները երբեք նախահարձակ չեն լինում. «Կարիքը չունեն ՀՀԿ-ականները, քանի որ մենք ներկայանում ենք մեր արած աշխատանքով: նախահարձակ լինելով, վիրավորանքներ կամ վիրավորական տոն օգտագործում են որպես կանոն այն մարդիկ, որոնք կռվաններ չունեն»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more