▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ խորհրդանշանը ծաղրող հայը չի տարբերվում թուրքից

 

Վերջին շրջանում այս լուսանկարը հաճախ է պտտվում համացանցով։ Երբեք այս գրառումը չէի թողնի, եթե օր մի քանի անգամ այս նկարը չհայտնվեր իմ էջում։ Զինանշանը Հայաստանի պետական խորհրդանշաններից մեկն է և կարծում եմ ճիշտ չէ՝ ծաղրանքի տեսքով նման մոտիվացիա հաղորդելը։ Գուցե փոքր-ինչ խիստ եմ արտահայտվում, բայց ես այդպես եմ ընկալում։ Մեր թշնամիները հաճախ հրապարակավ այրում են մեր մյուս պետական խորհրդանիշը՝ Եռագույնը, սա էլ նման մի արարք է, այն տարբերությամբ, որ մենք ենք ծաղրի ենթարկում մեր պետական խորհրդանիշին։ Կարելի է խիստ արմատական լինել, ըննդիմադիր հայացքներ ունենալ, բողոքը արտահայտելու այլ արդյունավետ տարբերակներ գտնել, բայց արժե՞ գնալ նման ծայրահեղ քայլի։ Կարծում եմ՝ ոչ։

 

Հրաչ Մկրտչյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more