▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ նախագահը վերցնում է «բայրաքթարները» խորհրդանշող փուչիկը

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեսանյութ տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Այսօր Ասպրամ Կրպեյանի հետ իրազեկման ակցիա էինք իրականացնում Երևանում` որպես վտանգի խորհրդանիշ այս կարմիր փուչիկները թողնելով տարբեր վայրերում, ասելով, որ վտանգը բոլորիս շատ մոտ է և բոլորին հրավիրելով վաղը` նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքին:
Այս կարմիր փուչիկները խորհրդանշում էին թշնամական բայրաքթարներն ու այլ զինատեսակները, որոնք ինչպես պայթել են Ստեփանակերտում, Ջերմուկում, այնպես էլ կարող են պայթել Երևանում, եթե մենք չբեկենք այս կործանարար ընթացքը:
Պարզվեց` «Ազատության» հրապարակում միջոցառում էր, որին մասնակցում էր իշխող թիմը: Իհարկե առաջին միտքը վտանգ խորհրդանշող կարմիր փուչիկը բայրաքթարի թիվ մեկ դեսպանին` Նիկոլ Փաշինյանին տալն էր և ասելը, որ հեռանա:
Բայց ժողովրդավարության բաստիոնում նա այլևս առանց կորտեժ ու հարյուրավորների ուղեկցության չի շրջում, ուստի նույն բանը փոխանցեցի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more