▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ն ամեն ինչ արեց ԵՄ-Ռուսաստան հակասությունների բախման կենտրոնում հայտնվելու համար. Ռոբերտ Քոչարյան

«Հայաստանի իշխանությունն ամեն ինչ արեց ԵՄ-Ռուսաստան հակասությունների բախման կենտրոնում հայտնվելու համար»,- այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրարդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ունի՞ Ռուսաստանն այստեղ շահեր։ Իհարկե ունի, և անհամադրելի են ՌԴ շահերն այստեղ Եվրոմիության շահերի հետ։ Ըստ էության, մենք արհեստական ձևով մտցվել ենք մի օրակարգի մեջ, որը Հայաստանի շահերից չի բխում։ Մեր շահերից բխում է ճիշտ հակառակը` կոմպլեմենտար, չփչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, փորձել լավ, դինամիկ, արդյունավետ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ»,- ընդգծել է Քոչարյանը։

***

Բայց ես ո՞նց պետք է դիմեի դատարան ու ինչի համար: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ 2-րդ նախագահ, Հայաստան խմբակցության վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու «Մարտի 1»-ի գործով հայց չի ներկայացնում Նիկոլ Փաշինյանի դեմ։

«Փաշինյանը դատվել է այդ քրեական գործով որպես զանգվածային անկարգություններ հրահրող և կազմակերպող անձ։ Հիմա իրենք հղում են անում, թե կա Եվրադատարանի որոշում, որում իբրև նա արդարացվել է։ Ոչ, ինքը երեք ատյաններով ճանաչվել է մեղավոր, դատվել է, հետո համաներման` ինձ համար տարօրինակ տարբերակով հայտնվել է ազատության մեջ։

Եվրադատարանի որոշումը տարօրինակ է հետևյալ պատճառով։ Դա, ըստ էության, եղել է «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի», որովհետև ՀՀ-ն որևէ փաստարկ չի բերել իր շահերը պաշտպանելու համար։ Դա և՛ պաշտոնական դիրքի չարաշահում է, և՛, կարծում եմ, կլինեն այլ քրեական հոդվածներ, որոնք հետագայում կիրառվելու են»,- ասել է նա։

info@asekose.am/095519696
Հասարակություն more