«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանի կառավարություն- Հրաժարվում է անցյալից հայ ժողովրդին համոզելով որ մենք ենք խնդիրը, որ մեզ վրա հարձակվել են:
Ադրբեջանի կառավարություն- Հնարում է նոր անցյալ ու ամբողջ աշխարհին նախապատրաստում իր հետագա պահանջներին»,- գրել է նա:
***
Հունիսի 24-ին ԱՄՆ Կոնգրեսի շենքում Բաքվի նախաձեռնող խմբի նախաձեռնությամբ կանցկացվի «Վերադարձի իրավունք և ինքնորոշում․ երկակի չափանիշներ և ընտրողական մոտեցումներ» խորագրով միջազգային համաժողովը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Կազմակերպիչների նշմամբ՝ սա կլինի ԱՄՆ Կոնգրեսում անցկացվող առաջին միջոցառումը, որը նվիրված է, իրենց բնորոշմամբ, «Հայաստանի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրականացված էթնիկ զտումներին»։
Նշվում է, որ մասնակիցները կքննարկեն հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ իրենց «նախկին բնակավայրեր վերադառնալու իրավունքը», «Հայաստանում ադրբեջանական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման» հարցերը, ինչպես նաև միջազգային մոնիթորինգի մեխանիզմներն ու այդ հարցերի նկատմամբ ՄԱԿ-ի ուշադրությունը հրավիրելու ուղիները։
Դիտեք նաև՝


