▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ Կառավարության աշխատակիցը «Երևան սիթի»-ի տարադրամի փոխանակման կետում փորձել է կեղծ դոլար մանրել

Այսօր՝ մարտի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։50-ի սահմաններում Դավիթաշենում գործող «Երևան սիթի» սուպերմարկետի տարածքում աշխատանքային գործունեություն կատարող բանկերից մեկի մասնաճյուղի աշխատակիցը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք և հայտնել, որ մի քաղաքացի տարադրամի փոխանակման կետում կեղծ դոլար է փորձել մանրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը, ովքեր նշված վայրից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչ 46-ամյա Արթուր Ք․-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժանմունքում փաստաթղթեր են ձևակերպվում և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Ք․-ն աշխատում է ՀՀ Կառավարության գերատեսչություններից մեկում։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more