|
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի կողմից Եվրոմիությանն անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ որոշմանը, ասաց․ «Խնդիրը վերաբերում է ոչ թե քաղաքական նախապատվություններին, այլ այն կարգավորող շրջանակներին և սակագնային համակարգերին, որոնց վրա կառուցված է փոխգործակցությունը ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում։ Նորմատիվ-իրավական բազան և տարիֆային համակարգերը, որոնց հիման վրա կառուցվում է փոխգործակցությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի շրջանակներում, կրում են փոխադարձաբար բացառող բնույթ։ Հայաստանի ինքնիշխան ընտրության խնդիրն է, և Ռուսաստանը դա չի հերքում։ Սակայն Հայաստանի ներկայիս իշխանություններն են, այլ ոչ թե Ռուսաստանը և ԵԱՏՄ-ն, որ կրում են հանրությանը իրենց ծրագրած քայլերի բոլոր հետևանքների մասին տեղյակ պահելու հիմնական պատասխանատվությունը։ Պատկերն ամբողջացնելու համար անհրաժեշտ է նաև օրինակներ բերել նորագույն պատմությունից, թե ինչպես ավարտվեցին նման քայլերը»,-ասաց Զախարովան։ *** «Հարավային Կովկասում ճանապարհների ապաշրջափակման հարցում Ռուսաստանն ու Իրանը ունեն նույն մոտեցումները, և դա հաստատվում է հունվարի 17-ին Ռուսաստանի և Իրանի ղեկավարների ստորագրած Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրում»,- ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Համաձայնագրում ասվում է, որ կողմերը կնպաստեն անվտանգության միջոցառումներին Հարավային Կովկասում»,- ասաց Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունը։ |
«ՀՀ իշխանությունների խնդիրն է հանրությանը տեղյակ պահել իրենց քայլերի հետևանքների մասին»․ Զախարովա
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


