▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ իշխանությունների օրակարգում արդեն վաղուց Արցախի հարց չկա․ այսօր լրանում է Արցախյան շարժման 36-րդ տարին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր՝ փետրվարի 20-ին, լրանում է արցախյան ազգային-ազատագրական պայքարի` Ղարաբաղյան շարժման 36-րդ տարին: 1988 թվականի փետրվարի 20-ին արցախահայությունը որոշում կայացրեց դուրս գալ ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից՝ միավորվելով Հայաստանին: Արցախյան շարժումը հաղթանակի ու պայքարի մի նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ: Այսօր՝ 36 տարի անց, ունենք մի իրավիճակ, երբ Արցախը լքված է, հայաթափված ու թշնամու արյունարբու ձեռքերում: Երեւանում և Ստեփանակերտում արցախյան շարժման օրը տարբեր միջոցառումներ են մշտապես կազմակերպվել: Չնայած ցավոտ հանգամանքների բերումով ստեղծված իրավիճակին՝ այս տարի էլ որոշ միջոցառումներ կլինեն Երևանում:
«Տեղեկացանք, որ Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները և կառավարությունը վաղ առավոտյան այցելելու են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակների հիշատակին: Այնուհետև ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում տեղի կունենա հանդիպում-քննարկում՝ Արցախի ներկա և նախկին պատգամավորների մասնակցությամբ. Արցախի խորհրդարանը նաև հայտարարությամբ հանդես կգա:
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, թերևս զարմանալի չէ. նրանց օրակարգում արդեն վաղուց Արցախի հարց չկա, ուստի որևէ հատուկ միջոցառում չեն նախատեսում: Փոխարենը երեկոյան մեծ հանրահավաք է նախաձեռնել «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը Ազատության հրապարակում` նվիրված արցախյան շարժման հերթական տարեդարձին: Հանրահավաքի հիմնական պահանջը լինելու է գործող իշխանությունների հրաժարականը»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more