▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ-ից ոչ մեկը չի գնալու այլ երկրի համար կռվելու». Սամվել Կարապետյան

Հայաստանից անգամ մեկ մարդ չի գնալու այլ երկրի համար կռվելու, այսօր Երևանում իր առանձնատան բակում Լոռու մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը` պատասխանելով մի կնոջ հարցի, թե արդոք ճի՞շտ է տեղեկատվությունը, որ «Ուժեղ Հայաստանի» հաղթանակի դեպքում 300 000 հայ զինվոր ուղարկելու է ՌԴ` այսպես կոչված հատուկ ռազմական գործողությանը մասնակցելու համար։
«Վստահ եղեք` անգամ մեկ մարդ չի գնալու ուրիշ երկրներում կռվելու համար։ Մեր մարդիկ ծառայելու են մեր ուժեղ, կահավորված, ճիշտ տեխնիկայով բանակում, ինչը այս մարդիկ քանդեցին հիմնահատակ»,– ասել է Կարապետյանը։

***

«Ես հասկանում եմ իշխանության ցանկությունները: Պլան ունեն դրած` սկզբից սահմանամերձ գյուղերն են հայաթափում ադրբեջանցիներին լցնելու համար: Բայց մենք Տաշիրում ապրել ենք ադրբեջանցիների հետ: Դուք գիտե՞ք իրենք ինչ արագությամբ են բազմանում: Նրանց նպատակը շատ ագրեսիվ է լինելու: Իրենց պետք է շատ արագ Թուրքիան միացնել Ադրբեջանին: Գիտեն, որ բազմանալով, ադրբեջանցիներին մեր երկիր լցնելով` շատ ավելի հեշտ են դա կարողանալու անել: Հետո էլ մի հատ ռեֆերենդում կանեն, որ մենք 3 բարեկամ ժողովուրդներ ենք, եկեք միանանք մի երկրի մեջ: Վտանգն ավելի մեծ է, քան դուք պատկերացնում եք: Ես իմ շատ լավ կյանքը փոխում եմ սրա հետ: Ինձ հավատացեք: Իմ կյանքում սա վերջին բանն էր, որ կուզեի իմ ու իմ ընտանիքի համար: Բայց երբ պատերազմ են հայտարարում մեր եկեղեցու դեմ, էլ ինչի՞ մասին է խոսքը»,- լոռեցիներ իհետ հանդիպման ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը:

***

Լոռեցիների հետ հանդիպման ժամանակ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներին, թե ընդդիմության ընտրվելու դեպքում սեպտեմբերին պատերազմ կլինի: Նա ասաց, որ նման բան չի կարող լինել, քանի որ սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը չի լինելու։
«Ալիևը զարթնում ա, մի հատ փռշտում ա, էսի վախենում ա։ Երեք անգամ արդեն լավ ծեծել է, աչքը վախեցրել է... մեր ղեկավարն էլ թմբուկ ա նվագում, փոխանակ տղամարդկությունը հավաքի ու պատասխանի: Դրա համար էլ աչքները դնում են Սյունիքի վրա, դրա համար էլ ուզում են 300 հազար ադրբեջանցիներին բերեն-լցնեն Հայաստան: Դրա համար ասում ենք` չի լինելու դա, ծեծված ղեկավարը գնալու է տուն»,– հավելեց նա։

info@asekose.am/095519696
Հասարակություն more