▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ի իրավունքն է, սակայն նաև պատասխանատվությունն է ծանր ու թեթև անել որոշումների հետևանքները․ Լավրով

Հաշվի առնելով Հայաստան-ԵՄ համագործակցության հետ կապված վերջին զարգացումները՝ ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ անդամակցության ցանկացած գործընթաց սկսելը Հայաստանի կառավարության ինքնիշխան իրավունքն է, սակայն նրանց պատասխանատվությունն է նաև ծանր ու թեթև անել որոշումների հետևանքները։

Խոսելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից ռազմավարական գործընկերության մասին Բլինքենի հետ ստորագրվելիք փաստաթղթի մասին՝ Լավրովը նշել է, որ Արևմուտքի հետ նման պայմանագրեր Ռուսաստանը նույնպես ունեցել է։ «Կարևորն այն չէ, թե ինչ է ստորագրվում, այլ այն, թե դրանից ինչ է բխում։ Մեր պարագայում նման պայմանագրերում երբեք կողմերին չէր պարտադրվում հանդես գալ երրորդ երկրների դեմ»,- ասել է նա։

***

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունն անդրադարձել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև այսօր ստորագրվելիք ռազմավարական գործընկերության փաստաթղթին, նշել՝ դրան գնահատական տալու համար անհրաժեշտ է ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին:

ՀԱՊԿ-ից հայտնել են, որ Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակում:

«Սակայն կարևոր է հիմք ընդունել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքը, այսինքն՝ այդ գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային միավորումների համար»,- նշել են ՀԱՊԿ-ի քարտուղարությունից:

***

«Մենք անխուսափելիորեն կհասնենք նրան, ինչի մասին այժմ խոսում է Ռուսաստանը. տարածաշրջանի երկրները պետք է լուծեն բոլոր խնդիրներն իրենց անմիջական հարևանների հետ»,- այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Լավրովը` անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգության թեմային։

«Երբ ասում են` ԵՄ առաքելությունն ապահովելու է անվտանգությունը ՀՀ Սյունիքի մարզում, դա այնքան էլ պարզ չէ։ Այդ իսկ պատճառով էլ աջակցություն ստացավ «3+3»` Հարավային Կովկասի երկրները և նրանց հարևանները նախաձեռնությունը»,- հավելել է Լավրովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more